Բոսնիայում, Սերբիայում և Խորվաթիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մեկ մարդ, փլուզվել են հարյուրավոր տներ: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ Սերբիայի արևմուտքում մեկ մարդ է խեղդվել: Հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել, Սթիրա գետը դուրս է եկել ափերից:
Բոսնիայում հայտնում են մեկ անհետ կորածի մասին: Երկրում արդեն արտակարգ ռեժիմ են սահմանել, տարհանվել են հարյուրավոր տներ:
Ինչպես սպասվում է, անձրևները կշարունակվեն մինչև հինգշաբթի:




































