Սոչիում ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունի արցախյան կողմը: Պաշտոնական Ստեփանակերտը այնքան էլ ոգևորված չէ այդ հանդիպմամբ, սակայն այնուամենայնիվ ողջունում է հարցի կարգավորման խաղաղ ընթացքը և կողմ է, որ կոնֆլիկտը լուծվի սեղանի շուրջ և ոչ թե պատերազմի ժամանակ: Ինչո՞ւ է ակտիվացել Ադրբեջանը, կա՞ արդյոք երրորդ երկրի միջամտություն և ում է պետք, որ Հայաստան-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմանը շարունակի մնալ լարված, կամ հնարավո՞ր է նախագահների հանդիպման ժամանակ առաջարկվի խաղաղապահ զորք մտցնել սահման: Այս հարցերի շուրջ պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը ԳԱԼԱ-ին ներկայացրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
-Պարոն Բաբայան, ի՞նչակնկալիքներ ունի արցախյանկողմը Սարգսյան-Ալիև սպասվողհանդիպումից, որը կայանալու էՍոչիում:
-Ցանկացած բանակցություն մենք դիտարկում ենք կարևոր և պահանջված գործընթաց, քանի որ բանակցությունները խաղաղության և կայունության պահպանման կարևոր երաշխիք են տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով ցանկացած նման հանդիպում կարևոր է:
Մենք շարունակում ենք պնդել, որ առանց լիարժեք ձևաչափի վերականգնման անհնարին կլինի խնդիրը կարգավորել: Արցախը պետք է մասնակցի բանակցությունների բոլոր փուլերին: Ամեն դեպքում բանակցություններն ավելի գերադասելի են, քան նրանց դադարեցումը:
Ինչ մնում է այս հանդիպումից ակնկալիքներին, Ադրբեջանի պահվածքն այնպիսին է, որ նա խախտում է ամեն ինչ, նույնիսկ սեփական պայմանավորվածությունները, սեփական պետության Սահմանադրությունը: Բայց հուսանք, որ լարվածությունը գոնե մի քիչ կթուլանա:
-Հատկանշական է, որ երկար սպասված հանդիպումը որոշվեց անցկացնելՍոչիում, այն պարագայում, երբ հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիան էր ու խոսվում էր այն Փարիզում կամ Նյու Յորքում անցկացնելու մասին:
-Սոչին դարձել է ընդունված հարթակներից մեկը, որևէ այլ տրամաբանություն ես չեմ տեսնում:
-ԼՂՀ կոնֆլիկտը կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, որոշվերլուծաբանների կարծիքով Մոսկվան փորձում է իր ձեռքը վերցնել ամբողջգործընթացը՝ փոխարինելով Մինսկի խմբի ֆորմատը միանձնյամիջնորդությամբ: Ի՞նչ կարծիք ունեք դուք:
-Ես նման բան չեմ նկատում: Հետո նախ հետաքրքրում է հարցի խաղաղ կարգավորումը և բանակցությունները:
-Պարոն Բաբայան, ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել Հայաստանի կողմից ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին:
-Չեմ կարծում, որ այդպիսի հարցեր քննարկվեն առաջիկա հանդիպմանը, կան ավելի հրատապ հարցեր՝ զինադադարի խախտում և այլն: Ինչ մնում է տարածքներին, մենք պնդում ենք՝ թե՛ կարգավիճակի, թե՛ տարածքի առումով վերադարձ անցյալին չի լինի:
Ամբողջությամբ՝ ԳԱԼԱ-ում










































