Ամերիկյան The Huffington Post պարբերականը կթողարկի արաբերեն տարբերակ AL Jazeera հեռուստաալիքի նախկին ղեկավար Վադահ Հանվարի օգնությամբ: Այս մասին գրում է The Financial Times-ը: Պարբերականը նշում է, որ նոր նախագծի թիրախային լսարանը կդառնան Մերձավոր Արևելքում բջջային սարքավորումների երիտասարդ օգտատերերը:
Հոդվածում ասվում է, որ HuffPost Arabi-ի թողարկումը կդառնա AOL-ին պատկանող ընկերության հերթական քայլը միջազգային շուկայում: Համաձայն ծրագրերի` այս նախագիծը կմեկնարկի 2015-ի սկզբին:









































