Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է մեկ տարվա ընթացքում Ռուսաստան գյուղմթերքներ, հումք և սննդամթերք ներկրել այն երկրներից, որոնք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Այս հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում արգելվում կամ սահմանափակվում են արտաքին տնտեսական գործողությունները, որոնք նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածք գյուղատնտեսական մթերքների առանձին տեսակների, հումքի և սննդամթերքի ներկրումը, որի ծագման երկիրը ռուս իրավական կամ ֆիզիկական անձանց նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու որոշում է ընդունել կամ միացել է այդ որոշմանը»,- ասվում է հաղորդագրությունում:









































