Լոնդոնի համալսարանի քոլեջի գիտնականները վստահ են, որ մարդու երջանկությունը կարելի է գուշակել բանաձևի կիրառմամբ: Գիտնականները կատարյալ հավասարում են հայտնաբերել, որի շնորհիվ կարելի է պարզել` արդյո՞ք տվյալ մարդու մոտ ամեն ինչ լավ կընթանա, և կարդարացվեն նրա սպասելիքները: Այս մասին նրանք հրապարակել են PNAS ամսագրում լույս տեսած հոդվածում:
Գիտնականներն ուսումնասիրել են երջանկության և վարձատրության փոխկապակցվածությունը, ինչպես և երջանկության նեյրոնային գործընթացները:
Հետազոտության հեղինակները նաև կարծում են, որ սուբյեկտիվ վիճակի մասին պատկերացումները էականորեն կօգնեն հասկանալու նեյրոններում խանգարումները:
Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ երջանկությունն ավելի մեծ է, եթե այն անսպասելի է: Պարզ է դարձել նաև, որ սպասումն ազդում է երջանկության զգացողության վրա նույնիսկ ավելի շուտ, քան մարդն իմանում է վերջնական արդյունքի մասին:













































