Ժամանցի և մեդիայի ոլորտում աշխարհի խոշորագույն Walt Disney Co. ընկերության մաքուր եկամուտը III ֆինանսական եռամսյակում աճել է 22%-ով: Սա՝ մասնավորապես, կինոստուդիայի եկամտի կտրուկ աճի շնորհիվ: Այս մասին հայտնում է vestifinance.ru-ն՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը:
Ըստ հաղորդագրության՝ ընկերության մաքուր եկամուտը, 2014-ի հունիսի 30-ին ավարտված եռամսյակի արդյունքներով, կազմել է 2,25 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,85 մլրդ դոլարի համեմատ:
Ընկերության եկամուտն աճել է 8%-ով՝ մինչև 12,47 մլրդ դոլար՝ փորձագետների 12,1 մլրդ դոլար կանխատեսման դեպքում:
Հաշվետու ժամանակահատվածում Disney կինոստուդիայի եկամուտն աճել է 14%-ով՝ մինչև 1,81 մլրդ դոլար, ստորաբաժանման օպերացիոն եկամուտն աճել է ավելի քան կրկնակի՝ մինչև 411 մլն դոլար:
Disney մեդիաստորաբաժանման եկամուտը նախորդ եռամսյակում աճել է 3%-ով՝ մինչև 5,51 մլրդ դոլար:
Թեմատիկ պարկերը և զբոսաշրջային նավերը ղեկավարող Walt Disney Parks and Resorts-ի եկամուտն ավելացել է 8%-ով՝ մինչև 3,98 մլրդ դոլար:
Սպառողական ապրանքներ թողարկող ստորաբաժանման եկամուտն աճել է 16%-ով՝ մինչև 902 մլն դոլար:











































