Սոցիալական ցանցերը օգնել են իռլանդացուն գտնել կանադացի ընկերուհուն, որի հետ չի հասցրել կոնտակտներ փոխանակել ավիաթռիչքի ժամանակ՝ հաղորդում է CBC News-ը:
24-ամյա իռլանդացի Ջեյմ Քելլին 27-ամյա կանադուհի Քեթ Մորոյի հետ ծանոթացել է նախքան թռիչքը: Բայց մինչև Իռլանդիա հասնելը նրանք կորցրել են իրար մաքսակետի անցման ժամանակ՝ այդպես էլ չհասցնելով կոնտակտներ փոխանակել:
Երիտասարդը փորձել է իր նոր ծանոթին գտնել Facebook-ի օգնությամբ, բայց չի կարողացել, քանի որ ո՛չ անուն է ունեցել, ո՛չ հեռախոսահամար: Այդ ժամանակ Քեթը ընկերներին խնդրել է Twitter-ում #findkatie և #loveatfirstsight հեշթեգով ակցիա կազմակերպել: Քեթի որոնման մասին միանգամից հայտնել են նաև իռլանդական ռադիոյով և կանադական հեռուստատեսությամբ:
Արդյունքում երիտասարդի որոնման աշխատանքները հաջողությամբ են ավարտվել, բայց մինչ այդ աղջիկն արդեն հեռացել էր Իռլանդիայից Կանադա:
Ներկայումս երիտասարդները շփվում են համացանցով և պատրաստվում են մոտ ժամանակներս հանդիպել:











































