Tuesday, 30 06 2026
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Եթե Քոչարյանը միանա քառյակին, ես դուրս կգամ Կոնգրեսից»

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀԱԿ Շիրակի մարզի տարածքային կառույցի ղեկավար, ՀԱԿ վաչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը:

Պարոն Ուռուտյան,քառյակը 12 կետանոց պահանջներ է ներկայացրել իշխանություններին ՝ խոստանալով դրանք չբավարարելու դեպքում աշնանը հանրահավաքներ անցկացնել: Ըստ Ձեզ՝ինչքանո՞վ են այդ 12 կետերն արտացոլում հասարակության պահանջները:

12 կետերն իսկապես արտացոլում են մեր քաղաքացիների հոգսերը: Ես կողմնակից եմ այդ կետերին, կողմնակից եմ նաև,որ հանրահավաքներ լինեն, պետք է մինչև վերջ պայքարել և սրանցից շուտափույթ ազատվել:12 կետերը բխում են մեր ժողովրդի հոգուց:

Այսինքն՝վստահ եք, որ իշխանությունները չեն բավարարի այդ 12 կետերը և հանրահավաքնե՞ր կլինեն:

Անպայման: Եթե ինչ-որ բան էլ անեն, մեկ է՝պետք է հանրահավաքներ անել, այսօրվա իշխանություններից հոգնելէ ժողովուրդը: Չեն կարողանում արդարացնել ոչ ներսի քաղաքականությունը, ոչէլ դրսի:Իրենք արդեն փտել են, հոտել: Ես ոչ մի խնդիր չունեմ, բարձրաձայն ասում եմ՝ սրանց վերջը եկել է:

Պարոն Ուռուտյան,քառյակի ուժերից երկուսը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը,մշտապես կողմ են եղել Սերժ Սարգսյանի հրաժարականին և պահանջել են իշխանափոխություն, մյուս երկու ուժերը դա չեն ուզում: Արդյոք ընդհանուր նպատակի համար դա չի՞խանգարի:

Ես չէի ասի, որովհետև չորս միասնական ուժերը՝լավագույն քառյակը միավորվել է: Իշխանություններն ուզում են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, բայց չորս կուսակցությունները դա թույլ չեն տա:

Նկատի ունեմ այն, որ «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում:

Կգա ժամանակը, որ կպահանջեն, ժողովուրդը կզգա, որ դա իրոք անհրաժեշտ է, իրոք պետք է մեր ժողովրդին: Մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ կերևա, ժողովրդի հետ դուրս կգանք փողոց ու կպահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նոր կառավարություն է ձևավորվել, շատերն ասում են, թե պետք է ժամանակ տալ, գուցե կարողանան դրական փոփոխություններ մտցնել:

Ես հիվանդությանս պատճառով դրսում էի, բուժվում էի, բայց երեք օր առաջ վերադարձել եմ:Ես թե՛ վարչությունում, թե՛ մարզում ժողովրդի հետ հանդիպելով՝հասկացա, որ մարդիկ էլ չեն կարողանում պահել իրենց հոգսերը: Բոլորը դուրս են գալու փողոց և պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը:Արագ է լինելու, սրանցից ազատվելու ենք:

Պարոն Ուռուտյան, երբ քառյակն իշխանություններին 12 կետանոց պահանջ ներկայացրեց, դրանց համաձայնեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Կներես, որ ընդհատում եմ՝ դրա անունը մի տուր, ինքը չկա, քաղաքական դիակ է: Նրա անունը մի տվեք, նա չկա, ես նրան չեմ ընդունում: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը 10 տարի լռեց, մենք գիտեինք, թե ինչու է լռում, բայց նա դուրս եկավ ու չգիտես՝ինչովէ զբաղվում: Թող գնա իր տղու բզինեսներն ապահովի, նրանից ի՞նչ քաղաքական գործիչ, նա այդպիսին չի եղել ու չի էլ լինի:

Այսինքն բացառո՞ւմ եք, որ քառյակի հետ միասին դուրս գա Սերժ Սարգսյանի դեմ:

Ամոթ է, որ քառյակը միանա դրան: Ես ասում եմ՝գրեք հենց այդպես էլ.եթե Քոչարյանը միանա քառյակին, ես դուրս կգամ Կոնգրեսից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում