Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը վաճառքի է հանել կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերը:
Ֆուտբոլիստի իրավունքները ձեռք բերելու ցանկություն է հայտնել «Լիվերպուլ»-ը: Բրենդան Ռոջերսը մտադիր է «Էնֆիլդ» վերադարձնել ֆուտբոլիստին:
Ալոնսոն կարող է համաձայնել վերադառնալ Անգլիայի առաջնություն, որտեղ նախկինում հաջող է հանդես եկել: Կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլ»-ը 10 մլն ֆունտ կառաջարկի:








































