Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է դարպասապահ Պեպե Ռեյնայի տեղափոխությունը: Հիշեցնենք` ակումբները համաձայնության են հասել և Ռեյնան բուժզննում է անցնելու »Բավարիա»-ում: Նախորդ մրցաշրջանում իսպանացի դարպասապահը վարձավճարով հանդես էր գալիս «Նապոլի»-ում:
«Պեպե Ռեյնան ցանկանում էր «Բավարիա» տեղափոխվել: Նա ցանկանում էր, որ այս տրանսֆերն իրականանա, չնայած գիտակցում էր նաև, որ Մանուել Նոյերը թիմի թիվ մեկ դարպասապահն է:
Մենք երրորդ դարպասապահ գտնելու նպատակ ունեինք: Պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Այս պահի դրությամբ դարպասապահի թեման «Բավարիա»-ում փակված է»,-«Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:









































