ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել է Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում կոնֆլիկտներ բորբոքելու մեջ՝ կրկին հայտարարելով, որ Ուկրաինայի արևելքի անջատողականներն են կապված մալայզիական ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին նա գրել է Financial Times պարբերականում լույս տեսած հոդվածում:
Հոդվածում նա հայտարարել է, որ «կոմունիզմի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն ներդրել է ջանքեր՝ Մոսկվայի հետ գործ ունենալու համար, և նրան մեծ թվով հարցերի շուրջ ավելի շատ համագործակցություն է առաջարկել, քան ՆԱՏՕ-ի կազմում չմտնող ցանկացած այլ երկրի»:
«Ռուսաստանը պատասխանեց՝ խախտելով կանոնները, կոնֆլիկտներ բորբոքելով Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում և մարտահրավեր նետելով օրենքների վրա ստեղծված միջազգային կարգուկանոնին»,- գրել է Ռասմուսենը:









































