Չինաստանի էլեկտրոնային առևտրի ծավալը 2013 թվականին գերազանցել է 10 տրիլիոն յուանը (ավելի քան 1620 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Այսպիսով՝ Չինաստանի էլեկտրոնային առևտրի ծավալը կազմել է երկրի սպառողական ապրանքների մանրածախ առևտրի ընդհանուր ծավալի 10.9 տոկոսը:
Ինչպես հայտնել են էլեկտրոնային առևտրի հարցերով դեպարտամենտում՝ վերջին տարիներին երկրում դիտվում է էլեկտրոնային առևտրի արագ զարգացման միտում:









































