Monday, 06 07 2026
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը

Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման վտանգը մեծանում է. Մարկեդոնով

Մեծանում է Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման վտանգը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աճող լարվածությանն ու դրա հնարավոր հետևանքներին:

Նա խիստ կասկածում է, որ այս փուլում պետք է խոսել լայնածավալ ռազմական գործողությունների մասին, քանի որ իրականում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը բավականին հաճախակի բնույթ են կրել ողջ հրադադարի ընթացքում:

Ըստ նրա՝ ցավոք սրտի, վերջին երկու տարվա ընթացքում այդ դեպքերը շատ են ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլև հայ-ադրբեջանական միջկառավարական սահմանին, որը մի քանի անգամ ավելի վտանգավոր է: Մարկեդոնովի կարծիքով՝ սա վտանգավոր է այն առումով, որ վեճը կոնկրետ տարածքների շուրջ վերաճում է հայ-ադրբեջանական հակամարտության և դիմակայության, հետևաբար նաև մեծանում է հակամարտության միջազգայնացման վտանգը, որի ներքո կարելի է հասկանալ շատ ավելի ընդարձակ գործընթացներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում ռազմաքաղաքական ինտեգրացիայի ճգնաժամ: Ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբանի համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության հետագա սրումը մի շարք լուրջ մարտահրավերներ է առաջ բերում, ի դեպ՝ ոչ միայն Բաքվի ու Երևանի, այլ նաև նրանց հարևան երկրների, ՀԱՊԿ-ի, եվրասիական պրոյեկտների ու արտաքին խաղացողների համար:

«Լարվածությունը վտանգավոր է այն առումով, որ այն տեղի է ունենում հետխորհրդային տարածքի վերաձևավորման ընթացքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև բավականին խորը դիմակայության շրջանում: Իսկ այդ դիմակայությունը և մոտեցումների տարբերությունը վերաբերում են ոչ միայն առանձին վերցրած մի երկրի, այլև ողջ հետխորհրդային տարածաշրջանին: ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, իսկ ուկրաինական ճգնաժամը փաստորեն արգելափակել է մյուս բոլոր ուղղություններով նրանց արդյունավետ աշխատանքը: Բացակայում է ամբողջական դիվանագիտական երկխոսությունը: Ուստի հայ-ադրբեջանական հակամարտության գոտում բռնության լարումը դառնում է միջնորդների կառուցողականության և արդյունավետության փորձություն: Ամբողջական հաղորդակցության բացակայությունը սադրում է նոր միջադեպեր»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ ձեռնպահ կմնա միանշանակ գնահատականներից՝ գոնե մինչև Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպումը:

Հարցին՝ հնարավո՞ր է Սոչիում կայանալիք հանդիպումն ավարտվի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին որոշմամբ, փորձագետը պատասխանեց, որ Ռուսաստանը, որն այսօր զբաղված է ավելի մասշտաբային ծրագրերով, չի ցանկանում, որ ԼՂ հակամարտությունն այս փուլում դուրս գա ափերից:

«Ես չեմ կարծում, որ խաղաղապահներ կտեղակայվեն, չեմ կարծում, թե կրիտիկական մեծամասնությունը դրան կողմ կարտահայտվի»,- ասաց ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում