Կարեն Ասլանյանը հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում պայքարում է աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի 8 մարզիկներից այսօր 60 կգ քաշային կարգի ըմբիշ Կարեն Ասլանյանը բոլոր գոտեմարտերում հաղթանակ տանելով հասել է եզրափակիչ և պայքարելու է աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Սլավիկ Գալստյանը (50 կգ) և Սարգիս Քոչարյանն (74 կգ) արդեն ունեն երեքական հաղթանակ և բրոնզե մեդալ նվաճելու լավ հնարավորություն:
msy.am



































