«Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը իր կարծիքն է հայտնել խաղընկերոջ` Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հենրիխ Մխիթարյանի` «Բորուսիա»-ում անցկացրած առաջին մրցաշրջանը հաջող էր: Կարծում եմ, որ նոր մրցաշրջանում Հենրիխը կրկին կփայլի:
Ինչ վերաբերում է ինձ, ապա պետք է բարելավեմ խաղային որակներս, վերականգվեմ վնասվածքից: Երջանիկ եմ «Բորուսիա»-ում»,- Kicker-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:








































