Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունն իր պատրաստակամությունն է հայտնել՝ կամավորական խմբերով մեկնելու սահման և հերթապահություն իրականացնելու:
Միության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ և ԼՂՀ սահմանների շփման գոտում, հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների ակտիվացումը ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ շրջաների անվտանգության ապահովման նպատակով ԱՎՄ իր պատրաստակամությունն է հայտնում կամավորական հիմունքներով` թվով 350-400 ազատամարտիկներով, ՀՀ Տավուշի մարզում երթ կազմակերպելու և հերթապահություն իրականացնելու նպատակով»:
Միությունը դիմել է պաշտպանության նախարարությանը թույլտվություն ստանալու համար:









































