Գիտնականները համակարգչային խաղերը պատասխանատու չեն համարում երեխաների ու դեռահասների վարքի համար: Այս մասին ասվում է Pediatrics գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Նրանք նման եզրակացության են եկել անցկացրած հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 10-15 տարեկան 5 հազար երեխա: Նրանց թվում եղել են այնպիսիք, ովքեր համակարգչային խաղեր չեն խաղում, և այնպիսիք, ովքեր սիրում են դրանցով զբաղվել: Երկրորդ խումբը բաժանել են ևս մի քանի սկզբունքներով, թե որքան ժամանակ են անցկացնում տեսախաղերի առաջ:
Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ համակարգչային խաղերը ոչ մի հիմնական ազդեցություն չեն գործում երեխաների վարքի վրա: Միակ խնդիրն այն է, որ համակարգչային խաղերով տարված երեխաները ավելի քիչ շփվող են, քան նրանց հասակակիցները:
Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները տարեցների շրջանում փորձ են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ համակարգչային խաղերը հոյակապ տարբերակ են ուղեղի ծերացման դեմ պայքարելու համար:










































