«Մոնակո»-ն բանակցություններ է սկսել «Ռեալ»-ի հետ Անխել դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: Marca-ի տեղեկությունների համաձայն` ակումբը 55 մլն եվրո է առաջարկում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
Հիշեցնենք` դի Մարիայի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել նաև ՊՍԺ-ն, որը ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն 80 մլն եվրո է առաջարկել արգենտինացու տրանսֆերի դիմաց:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն հայտնել է, որ չի ցանկանում հրաժարվել դի Մարիայի ծառայություներից:





































