Իրաքը ռազմական օդուժ կուղարկի՝ օգնելու քրդերին, որոնք կռվում են իսլամիստների խմբավորումների դեմ: Գրոհայինները երկրի հյուսիսում և արևմուտքում վերահսկողության տակ են վերցրել մի շարք տարածքներ և նորից փորձում են մոտենալ Բաղդադին: Նրանք գրավել են ու սպառնում են պայթեցնել երկրի խոշորագույն՝ Մոսուլի ամբարտակը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Քանի որ երկրում իրավիճակը կտրուկ սրվել է, Իրաքի տարածքով թռիչքները դադարեցրել են միանգամից մի քանի եվրոպական խոշոր ավիաընկերություններ:

Շելա կամրջի մոտ, որից հետո սկսվում են քրդական հողերը, բազմամարդ հերթեր են գոյացել. մարդիկ փախչում են իսլամիստների վերահսկողության տակ անցած տարածքներից:
«Հազարավոր քրդեր սպանված են: Մոտ 40 հազարը փախստական է դարձել: Մեր քաղաքը վերահսկում են իսլամիստները: Նրանք թալանել են մեր տները, պղծել մեր սրբությունները: Նրանք իսկական ցեղասպանություն են կազմակերպել»,- ասել է եզդիների միության ներկայացուցիչ Ջահար Ալի Բեգը:









































