Saturday, 27 06 2026
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՄԻՊ մեկ տարվա ֆինանսավորումը գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին

Երեկ ընդունվեց 2013 թվականի բյուջեն, որում Կառավարությունն այդպես էլ չներառեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար առաջարկված 11 մլն դրամի հավելումը, որն անհրաժեշտ էր փակ հաստատություններում խոշտանգումների և բռնությունների կանխարգելման համար։ Այդ սիմվոլիկ հավելումը ծայրահեղ անհրաժեշտ էր թե´ միջազգային պարտավորությունների, և թե´ մեր մարդկանց առջև պարտավորությունների կատարման համար։

Պաշտպանի բյուջեի հավելման այդ հայտը հիմնավոր էր ճանաչվել նաև Ազգային Ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից։ Եվ չնայած դրան Կառավարությունը նույնիսկ այդ 11 մլն դրամով մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելը չհամարեց առաջնահերթ մեր պետության և հասարակության համար։

Պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանին անհրաժեշտ ֆինանսավորում չապահովելը ոչ միայն չի նպաստում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանը Հայաստանում, այլև ակնհայտորեն բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա միջազգային տարբեր ատյաններում։

Ի հեճուկս ՀՀ Կառավարության կողմից որդեգրված նման վերաբերմունքի, մենք 2013 թվականին շարունակելու ենք մեր ակտիվ, հետևողական, ապաքաղաքական, մարդակենտրոն և հանրօգուտ ծառայությունը՝ օգտագործելով քաղաքացիների լիարժեք պաշտպանության համար մեր տարբեր գործընկերների միջոցներով հայթայթած ռեսուրսները, որոնք զգալիորեն համալրում են մեր ունեցած պետական ֆինանսավորումը։

Հայտնում եմ իմ խորին հիասթափությունն ու մտահոգությունը և ակնկալում, որ 2014 թվականի բյուջեն էականորեն կտարբերվի մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ որդեգրած իր առաջնահերթություններով։

Հ.Գ. Թե ինչ է նշանակում մեկ տարվա կտրվածքով 11 մլն դրամը պետական բյուջեի համար, հավելենք միայն, որ կառավարության աշխատակազմին այս բյուջեով տրվել է 10 անգամ ավելի գումար «Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտության» համար։ Այսինքն՝ Պաշտպանի տարեկան բյուջեն 176 մլն դրամ է, իսկ նշված հետազոտության բյուջեն՝ 106 մլն դրամ, ինչն էլ նշանակում է՝ Պաշտպանի մեկ տարվա ֆինանսավորումը գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում