Monday, 06 05 2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին

Հայաստանում ռուսական ռազմաբազայի անատոմիան

Այս օրերին, երբ Հայաստանի անվտանգությունն ուղղակի սպառնալիքի տակ է, օրակարգային է դառնում քննարկել ընդհանրապես Հայաստանում ռուսական ռազմաբազաների նպատակահարմարության հարցը:

Մոտ մեկ տարի առաջ, ի պատասխան Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գազային քաղաքականության և կամ Ադրբեջանին հարձակողական սպառազինության զենք վաճառելուն, մեզանում սկսեցին բարձրաձայնել Գյումրիում ռուսական ռազմակայանների տեղակայման վարձավճարի հարցի մասին: Հայաստանը պետք է բարձրացնի ընդհանրապես այդ ռազմակայանների տեղակայման նպատակահարմարության հարց:

Քաղաքական ամբիոններում այս հարցը դեռևս չկա, համենայնդեպս՝ այն ամբիոններում, որոնք զբաղեցրել են քաղաքական պալիտրայի, այսպես ասած, հիմնական ներկայացուցիչները: Միևնույն ժամանակ, հասարակական ամբիոններում հնչող հորդորներն ու առաջարկներն էլ այնպիսին չեն, որ հանդիսանան ճնշում քաղաքական ամբիոնների վրա կամ պահանջարկ ու պահանջ դառնան՝ ուղղված այդ ամբիոններում «յոթգլխանի վիշապների» նման նստած ուժերին: Թեև կասկածելի է, որ անգամ այդ դեպքում նրանք անդրադառնան վերոնշյալ խնդիրներին:

Ընդհանրապես, վերջին օրերին դժվար է նշմարել հայաստանյան քաղաքական մի ուժ, որը ինչ-որ հստակ և հետևողական դիրքորոշում է արտահայտել վերջին զարգացումների ֆոնին հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ՝ բացի իշխանությանն ուղղված ավանդական հայհոյանքից կամ էլ իշխանության պարզունակ ինքնապաշտպանական դատողություններից:

Հայաստանի քաղաքական պալիտրայի համար կարծես թե գոյություն չեն ունեցել և չունեն հայ-ռուսական գործընթացներ, Ադրբեջանին զենքի վաճառք, ընդհանրապես այդպիսի որևէ խնդիր կամ մարտահրավեր: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում իհարկե, թե արդյոք չափից դուրս, անհամաչափ կոշտ չե՞ն Ռուսաստանին հակազդելու կամ ինչ-որ կերպ համարժեք ընդդիմանալու այդ մոտեցումները՝ վարձավճարների կամ հեռանալու պահանջ ռազմակայանների դեպքում: Չէ՞ որ մինչ այդ հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը ասում է՝ ոչ, չեմ գնում և գումար չեմ տալիս որպես վարձավճար, ի՞նչ է անում Հայաստանը հետո: Համենայնդեպս, հարցադրումը քաղաքական մակարդակով բարձրացնելուց առաջ պետք է ձևակերպել այդ հետո-ն և մատուցել կոնցեպտուալ փաթեթով, այլապես պահանջը հնչում է առավելապես էմոցիոնալ:

Մեղմ ասած, կասկածելի է, որ Հայաստանի որևէ քաղաքական ուժ ունի այդ փաթեթը: Լավագույն դեպքում կարող են լինել միայն ընդհանուր հռչակագրային ձևակերպումներ՝ ինչպես սովորաբար բոլոր հարցերի պարագայում, որոնք ամենևին չունեն ռեգիոնալ պրոցեսների խորքային ընդգրկումներ, հիմնված են ոչ թե փորձագիտական հանգամանալից ուսումնասիրությունների և հետազոտությունների, այլ ընդամենը դարձվածաբանության կամ բառախաղերի մակերեսի վրա գտնվող արվեստի, ինչպես նաև կուսակցական և ներքաղաքական կոնյունկտուրայի ու բնազդների վրա: Հակառակ պարագայում որևէ քաղաքական ուժ ինքն արդեն Հայաստանում նախանձախնդրություն կցուցաբերեր այդ թեմաները քննարկելու հարցում:

Բանն այն է, որ եթե քաղաքական պահանջի առումով խնդիրը դեռևս բավական հում է և հետևաբար ոչ այնքան հեռանկարային՝ արդյունավետության որևէ մակարդակի տեսանկյունից, ապա լայն քննարկման առումով նույնիսկ ուշացած է, և այդ հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում, քննարկումների շարքում պետք է լիներ դեռևս 2010 թվականից, երբ Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրին մի քանի քաղաքական ուժեր կցկտուր արձագանքեցին, իսկ հետո գործը գցեցին կտուրն ու այնտեղ է մինչև այսօր` թրջվելով անձրևի ու ձյան, իսկ հետո վառվելով արևների տակ: Արդյունքում` հարցն այսօր Հայաստանի քաղաքական կյանքում գոյություն չունի, ինչն առնվազն տարօրինակ է՝ հատկապես տեսնելով Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Այդ վերաբերմունքի պայմաններում Հայաստանում գոնե պետք է լիներ խնդրի քննարկում, հասարակական որոշակի մթնոլորտի առկայություն, որտեղ առկա են բավական սուր տրամադրություններ և մոտեցումներ: Եթե Ռուսաստանին չեն ներկայացվում անգամ քաղաքական և պաշտոնական ձևակերպված որևէ պահանջներ, միևնույն է` Հայաստանում պետք է ձևավորվի այն հասարակական-քաղաքական բևեռը, որը հստակ և ձևակերպված առաջ կքաշի Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման պայմանները վերանայելու խնդիրը:

Սա լրջագույն խնդիր է՝ տարածաշրջանային մեծ նշանակությամբ, սա չի առնչվում միայն հայ-ռուսական հարաբերություններին, և հետևաբար` այստեղ մոտեցումների բազմազանությունը Հայաստանին կարող է միայն ու միայն օգտակար լինել, լրացուցիչ քաղաքական կշիռ հաղորդել, իհարկե՝ համեմատության մեջ, որովհետև սեփական իշխանությամբ թալանվող պետության պարագայում միջազգային քաղաքական կշիռ հայտարարությունը, մեղմ ասած, հարաբերական է:

Համենայնդեպս, ժամանակն է, որ Հայաստանում ձևավորվի, այսպես ասած, այլընտրանքային մոտեցումը ռուսական ռազմակայանների մասով: Այստեղ խնդիրը նույնիսկ գազն ու Ադրբեջանին տրվող զենքը չեն: Դրանք առիթ են, հերթական առիթ ռազմակայանների հարցում Հայաստանում առկա մոտեցումները կոնցեպտուալ առումով բազմազանեցնելու համար, որովհետև դա կարևոր է` անկախ գազից ու Ադրբեջանին վաճառվող զենքից: Հայաստանում նույնիսկ անվճար տեղակայման և երկար տեղակայման մոտեցումն անգամ կոնցեպտուալ ձևակերպում չունի, այլ հիմնված է հայ-ռուսական բարեկամության կենացային ընկալման վրա: Չկա ռազմակայանների գործոնի քաղաքական նշանակության համալիր ընկալում, որի դեպքում բազմազանությունը կդառնար քաղաքական անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում