Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մարոկկոյի հետ սահմանին ձերբակալել է երկու աղջկա, որոնք փնտրում էին հնարավորություն Իրաք կամ Սիրիա հասնելու համար, որտեղ նրանք կարող էին միանալ «Իսլամական պետություն» (նախկինում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն», ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման բջիջներից մեկին։ Այդ մասին հայտնել են պերինեյան թագավորության ներքին գործերի նախարարությունում։ Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը։
«Սա առաջին դեպքն է, երբ ոստիկանությունն Իսպանիայում կալանավորել է թույլ սեռի ներկայացուցիչների, որոնք մտադրվում էին միանալ ջիհադին»,- նշել են իրավապահ մարմիններում։
Շաբաթ օրն անցկացված ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել են 19-ամյա Ֆաուզիյա Ալալ Մոհամեդն ու ևս մի անչափահաս աղջիկ, որի անունը չի հայտնվում։




































