ԱՄՆ Կալիֆորնիա նահագի մի քանի հազար բնակիչներ կիրակի օրը տեղացած հորդառատ աձրևների հետևանքով առաջացած սողանքների պատճառով արտաքին աշխարհից ամբողջովին կտրվել են: Ինչպես հաղորդել է Սան Բեռնարդինո քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար, կապիտան Քայլ Նոդյուքոյերը՝ մեկուսացման մեջ են հայտնվել գրեթե 2 հազար տեղի բնակիչներ և գրեթե 500 զբոսաշրջիկներ, ովքեր կանգ են առել այնտեղ գտնվող ճամբարում, գրում է ITAR-TASS-ը:
«Փողոցների մեծամասնությունը անանցանելի է դարձել, նույնիսկ տեղի հրշեջ բրիգադին տարհանել են»,- հայտարարել է նա: Նոդյուքոյերի խոսքերով՝ առայժմ զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չկա, սակայն բնության ստեղծած փակուղուց դուրս գալ ևս դեռ ոչ ոքի չի հաջողվել:
Արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները:








































