ԱՄՆ Վաշինգտոն նահանգում օրինականացվել են միասեռ ամուսնությունները և մարիխուանան՝ անձնական օգտագործման համար, հաղորդում է BBC-ն:
Այնուամենայնիվ, նահանգում նախկինի պես արգելվում է մարիխուանա ծխել հասարակական վայրերում: Օրինական կերպով մարիխուանա հնարավոր կլինի ձեռք բերել մեկ տարի հետո:
Տնտեսագետների կանխատեսումների համաձայն՝ թմրանյութի օրինական վաճառքից ստացված հարկերը տարեկան կկազմեն մի քանի հարյուր միլիոն դոլար:
Միևնույն ժամանակ դաշնային կառավարությունը հնարավորություն կունենա արգելափակել մարիխուանայի վաճառքը Վաշինգտոնի տարածքում:
Միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքն անցյալ տարի ընդունվել էր նահանգի Օրենսդիր ժողովի կողմից, այնուհետև հարցը դրվել էր համընդհանուր հանրաքվեի:
Միասեռ ամուսնություններն ընդունվում են Նյու Յորք, Կոնեկտիկուտ, Այովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնտ նահանգներում և Կոլումբիայի շրջանում: