Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի Հոբսոնվիլ արվարձանում տորնադոյի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել 7 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Փրկարարները շարունակում են տասնյակ մարդկանց որոնողական աշխատանքները, որոնց ճակատագիրը դեռևս անհայտ է:
Ականատեսների խոսքերով՝ սկզբում անձրև է սկսվել, այնուհետև անսպասելիորեն տորնադո է առաջացել, որը պոկել է տների տանիքները, արմատախիլ արել ծառեր: Այն տևել է 5 րոպե:
Նախնական տվյալներով՝ տորնադոյի հետևանքով վնասվել է շուրջ 150 տուն:
Օքլենդը Նոր Զելանդիայի ամենախոշոր քաղաքն է և ունի շուրջ 1.3 միլիոն բնակիչ:








































