Նորվեգիան հայտնել է, որ մտադիր է փակել Վենեսուելայում իր դեսպանատունը` լատինամերիկյան այդ երկրում հանցավորության բարձր մակարդակի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Նորվեգացի քաղաքական գործիչները որոշել են դեսպանատունը փոխադրել հարևան Կոլումբիայի մայրաքաղաք` Բոգոտա:
Վենեսուելայում Նորվեգիայի դեսպան Լանս Վաագենը հայտարարել է, որ դեսպանատունը Կարակասից կտեղափոխվի հաջորդ տարի:
Անցյալ տարի Վենեսուելայում սպանվել է ավելի քան 14 000 մարդ, այդպիսով` երկրում 100 000 մարդուն բաժին է ընկնում 50 սպանված: Սա տարածաշրջանի և աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:








































