Դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան Միացյալ Նահանգներում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը:
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Նա նշել է, որ Կարինե Ղազինյանը մահացել է ԱՄՆ-ում գլխի հետ կապված վիրահատության ժամանակ:
Կառավարությունը նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Կարինե Ղազինյանի հիշատակը:









































