Մեծ Բրիտանիայի ամենահայտնի բանտարկյալ Չարլզ Բրոնսոնը կփոխի ազգանունն ու նկարիչ Դալիի պատվին կդառնա Սալվադոր: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը:
Բրոնսոնը, որի իսկական անունը Մայքլ Փիթերսոն է, ցմահ բանտարկված է կողոպուտի և մարդկանց առևանգման համար: Նա հայտնի է իր դաժանությամբ ինչպես բանտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Բրոնսոնի հայտարարության մեջ ասվում է, որ ինքն ուզում է փոխել ազգանունը, որպեսզի իր կյանքում նոր գլուխ սկսի: Հայտի պաշտոնական ընդունումից հետո բանտարկյալը կդառնա Չարլզ Արթուր Սալվադոր:
«Բրոնսոնը կյանքի է կոչվել 1987-ին: Նա մահացել է 2014-ին: Բրոնսոնը նպատակ դարձավ, Փիթերսոնը ևս միշտ նպատակ է եղել: Հիմա դա Սալվադորն է»,- նշվում է հայտարարության մեջ: Բրոնսոնը նշել է, որ ժամանակն է իրեն ընդունել որպես «վերադարձած նկարչի»:












































