«Արսենալ»-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Արշավինը լքել է կնոջը` 9 տարվա համատեղ կյանքից հետո:
Արշավինը 3 զավակ ունի` 2 տղա և 1 աղջիկ: Սակայն ֆուտբոլիստը չի օրինականացրել հարաբերությունները կնոջ հետ:
Արշավինի և Յուլիայի ընտանիքում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան, երբ 31-ամյա ֆուտբոլիստի կյանքում հայտնվեց բրիտանուհի մոդելը: Մանեկենուհի Լեյլանի Դաունինգը հաճախ է ներկայանում անգլիացիներին իր մերկ լուսանկարներով:















































