«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ թուրքական արմատներով գերմանացի հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը հարցազրույց է տվել «Ակոս» շաբաթաթերթին՝ ասելով, որ հրաժարվել է Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարից, քանի որ ոչ մի թուրք դերասան չի համաձայնել խաղալ 2007 թվականին սպանված «Ակոս»-ի խմբագրապետի դերը:
Փոխարենը` նա սկսել է աշխատել մեկ այլ ցավոտ թեմա շոշափող` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի վրա: Ֆիլմն արդեն նկարահանված է, միջազգային պրեմիերան սպասվում է օգոստոսի վերջին Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որտեղ ժապավենը նաև հիմնական մրցութային ծրագրում է:
Աքինը պատմել է, որ արդեն ավարտել էր Հրանտ Դինքի մասին ֆիլմի սցենարը, սակայն նկարահանումներին այդպես էլ չի հասել, քանի որ Դինքին մարմնավորելու համար հրավիրված թուրք դերասանները հրաժարվել են դերից:
«Ես այդպես էլ չկարողացա որևէ թուրք դերասանի համոզել խաղալ Հրանտ Դինքի դերը, բոլորն էլ սցենարը չափազանց դաժան համարեցին: Դրա համար ես այդ նախագիծը դադարեցրի», -«Ակոս»-ի հետ զրույցում ասել է Աքինը`
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:









































