ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը հակված է ինքնաթիռներում հեռախոսային խոսակցությունների արգելքին՝ գրում է The Wall Street Journal-ը: Գերատեսչության մամլո քարտուղարը հաստատել է, որ ներկայումս ընթանում են համապատասխան կանոնակարգի ուղղությամբ աշխատանքներ: Այն կհրապարակվի դեկտեմբերին: Այդ առաջարկությունները ավիաոլորտի և ուղևորների ներկայացուցիչների հետ կքննարկվեն մինչև փետրվար:
Թերթը նշում է, որ կարգավորողն ուշադրություն է դարձնում առաջին հերթին ձայնային զանգերին, ոչ թե տեքստային հաղորդագրությունների կամ տվյալների փոխանակմանը:
Իսկ ավիաընկերությունները պնդում են, որ տվյալ հարցով վերջնական որոշումն իրենք կայացնեն:








































