Բեյոնսեի և նրա ամուսնու՝ Ջեյ Զիի On The Run համատեղ շրջագայությունը կարող է չեղյալ հայտարարվել զույգի մոտ առկա ներքին տարաձայնությունների պատճառով: Այս մասին փոխանցում է The New York Post-ը:
Արևմտյան մամուլը շարունակում է գրել ամուսինների միջև սրված հարաբերությունների մասին: Վերջին տվյալներով՝ հյուրախաղերի ժամանակ նրանք նույնիսկ տարբեր հյուրանոցներում են տեղավորվել և շոուին գալիս են մենակ: Չցանկանալով հիասթափեցնել երկրպագուներին՝ համերգներին նրանք հանդես են գալիս սիրահար զույգի տեսքով:
Ներքին աղբյուրները հայտնում են, որ տարաձայնությունների հիմնական պատճառը կնոջը վերահսկելու ռեփերի ավելորդ ցանկությունն է:








































