Բուլղարիայի Լովեչ քաղաքի կենդանաբանական այգուց կիրակի հովազ է փախել: 6 ժամ տևած ջանքերից հետո կենդանուն սպանել են՝ հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Նրան քնեցնելու ջանքերը ձախողվել են: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է, որ հովազն ազատության մեջ է հայտնվել այգու աշխատակցի անփութության հետևանքով: Նա մոռացել էր փակել վանդակը: Ոստիկանությունը ստիպված է եղել գազանանոցից անմիջական հեռավորության վրա գտնվող շրջանի բնակիչներին տարհանել:









































