Չինաստանի հարավ-արմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 367-ի: Այդ մասին հաղորդել է Սինհուան:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել 175 զոհի և հարյուրավոր տուժածների մասին: Ի սկզբանե հաղորդվում էր 26 զոհի և 79 վիրավորի մասին:
6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Յունան գավառում: Երկրաշարժի օջախը եղել է 12 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Չժաոտուն քաղաքից 29 կմ հեռու:
Նշվում է, որ երկրաշարժը ուժեղագույնն է Յունան գավառում վերջին 15 տարվա ընթացքում:








































