ԱՄՆ Կոնգրեսի ազգային անվտանգության կոմիտեն, ըստ խաղաղության ինստիտուտի, վերլուծել է պաշտպանական քաղաքականության ռազմավարության խնդիրները և եզրակացրել, որ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը ուղղակի սպառնալիք է Միացյալ Նահանգների ինքնավարությանը և անվտանգությանը, գրում է The Daily Caller-ը:
ԱՄՆ նախագահի արտաքին և պաշտպանական քաղաքականությունը զեկույցի հեղինակների կողմից կտրուկ քննադատության է ենթարկվել: Կոմիտեն եզրակացրել է, որ զինվորականների թվի ու ռազմական բյուջեի կրճատումը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանի որ այդ նախաձեռնությունները կարող են երկրին ծանր կացության մեջ դնել, ինչի հետևանքով չի կարող արտաքին սպառնալիքին պատասխանել:
Ըստ զեկույցի հեղինակի՝ իր ազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ը պետք է կարճ ժամանակահատվածում փոխի այդ քաղաքականությունը:










































