Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայաստանը չպետք է մեկուսանա. «Լույսի» շրջանավարտները կարող են լավագույն ընկերությունները կապել Հայաստանի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը

Ամեն տարի «Լույս» հիմնադրամի շնորհիվ բազմաթիվ ուսանողներ են ավարտում աշխարհի լավագույն բուհերը: Արդյոք Հայաստանում նրանց ռեալիզացման դաշտ կա՞, թե՞ ոչ: Շատ շրջանավարտներ հետագայում Հայաստանում կանգնում են բարձր վարձատրությամբ աշխատանքիև ընդհանրապես աշխատանքի խնդրի առջև:

-Ես կասեի՝ այսօր ապացուցում ենք ճիշտ հակառակը: Մեր ուսանողներից մի քանիսը, ովքեր դժգոհ են աշխատավարձից, ինչը, անշուշտ, իրականություն է, դժգոհ չեն իրենց աշխատանքից, քանի որ այն միշտ հետաքրքիր է և շատ ավելի հետաքրքիր, քան նույն դիպլոմով եթե հայտնվեն Եվրոպայի կամ ԱՄՆ շուկայում, որոնք հագեցած են: Երբ շուկա են հասնում իրենց դիպլոմներով, գործ սկսելու այնքան քիչ հնարավորություններ կան, որ իրենք շատ ավելի ցածր մակարդակով են սկսում, քան իրենց պատրաստված մակարդակով մասնագիտությունները, իսկ երբ գալիս են Հայաստան, այո, աշխատավարձը շատ ավելի քիչ է այս պահին, քանի որ մենք զարգացման ընթացքի մեջ ենք, բայց աշխատանքի առումով աշխատանքը շատ ավելի հետաքրքիր է, շատ ավելի մարտահրավերներով՝ իրենք անմիջապես ոչ միայն իրենց գիտելիքը կարող են կիրառել, այլ նաև իրենց գիտելիքը շատ արագ զարգացնել: Այլ վայրերում շատ ավելի բարձր աշխատավարձով, բայց շատ ավելի ցածր մակարդակով են աշխատում, իրենց գիտելիքը շատ շուտ հնանում է, մոռացվում, և պետք է ամեն ինչ նորից սկսել:

 –Ունե՞նք արդյոք վիճակագրություն, թե շրջանավարտների քանի՞ տոկոսն է մնում և ռեալիզացվում Հայաստանում:

-Այս առումով մենք հպարտ ենք, որովհետև ամենահետաքրքիր և ամենալավ տվյալներն ունենք: Պատկերացրեք, որ ավարտող երիտասարդների 60 տոկոսը Հայաստանում է, 30 տոկոսը շարունակում է ուսումը, բայց ոչ «Լույս»-ի միջոցով: Նրանք ապացուցել են, որ լավագույնն են, և համալսարանները իրենց առաջարկում են 100 տոկոս կրթաթոշակ ասպիրանտուրայի համար: Մեկ տոկոսը աշխատումէ ուրիշ երկրներում: Ինչպես գիտեք, մենք չենք ստիպում, որ նրանք գան Հայաստան, նրանք ազատ են որոշման հարցում, բայց մենք ունենք ծրագիր, որ իրենց ուսման ամբողջ ընթացքում ամեն տարի գալիս են, թիմային աշխատանք իրականացնում, հասկանում Հայաստանի իրականությունը, տեսնում,թե ինչպես կարող են լավագույն ընկերությունները կապել Հայաստանի հետ: Նրանք չեն կորում, նրանք շրջանառության մեջ են, որովհետև Հայաստանը չպետք է մեկուսանա, պետք է ակտիվորեն մասնակցի, և ունենք երիտասարդներ, որ ապահովում են լավագույն ընկերություններումաշխատանքը՝ «Գուգլ», «Թվիթեր», «Ամազոն» և այլն: Այստեղ եղածների քսան տոկոսը սփյուռքից է: Եվ եթե այս երիտասարդները «Լույս»-ով չսովորեին, Հայաստանում չէին հայտնվի, չէին հասկանա՝ որքանով է Հայաստանը հնարավորությունների երկիր:

Ամեն անգամ երբ դժվարություն է լինում, այդ դժվարությունը նոր ստեղծագործելու առիթ է: Եվ նրանք դա շատ լավ հասկանում են,մանավանդ՝ սկսում են տեսնել իրենց ուժը, քանի որ գալիս են Հայաստան, աշխատում տարբեր համայնքներում, հասկանում են ոչ միայն իրենց գիտելիքի ուժը, այլև այն հզոր շրջապատը, որ հիմա աշխարհի տարբեր կենտրոններում կա:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում