«Իսլամական պետության» գրոհայինները օգոստոսի 3-ին շարունակել են Իրաքի տարածքի գրավումը: Նշվում է, որ ահաբեկիչների վերահսկողության ներքո ևս երեք բնակավայր է անցել, գրում է ITAR-TASS-ը:
Առաջինը գրոհայինների վերահսկողությանն է անցել Զումար քաղաքը, որին է հաջորդել է Սինջար բնակավայրը: Հայտնի է դարձել նաև Տիգրիս գետի մերձակայքում գտնվող Վանա քաղաքի` գրոհայիններին անցնելու մասին:











































