Ըստ Transparency International միջազգային վարկանշային կազմակերպություն հրապարակած տվյալների՝ Եվրամիության 27 երկրների շարքում Հունաստանը կոռումպացվածությամբ վերջին տեղում է, այսինքն այստեղ կոռուպցիայի մակարդակն ամենաբարձրն է:
Հունաստանը 100 հնարավոր միավորից հավաքել է միայն 36-ը և զբաղեցրել 94-րդ հորիզոնականը: Բուլղարիան 75-րդն է՝ 41 միավորով, Իտալիան 72-րդը՝ 42 միավորով: Ցուցակում են նաև Ասիայի և Աֆրիկայի մի շարք պետություններ, որոնց հետ նույն հորիզոնականում Մոլդովան է ու Հնդկաստանը։
Հունաստանը գտնվում է տնտեսական ծանր ճգնաժամի մեջ, որն էլ ավելի է խորանում պետական ոչ լիարժեք կառավարման պատճառով: Հույների ծախսերն ահռելի են, սակայն դա չի խանգարել Հունաստանին վերոնշյալ ցանկում զբաղեցնել ավելի բարձր հորիզոնական, քան Ռուսաստանը, որը 133-րդ տեղում է՝ 28 միավորով։









































