Tuesday, 30 06 2026
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

«Բարձունքների ճանապարհին մանրուքներ չկան». Հայաստանի ընտրանու նորեկը վճռական է տրամադրված

Սեպտեմբերի 8-14-ը Տաշքենդում ընթանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի թղթակիցը զրուցել է այս ստուգատեսին մասնակցությանը նախապատրաստվող հունահռոմենական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորեկ, 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն, Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող, ծնունդով էջմիածինցիՄիհրան Հարությունյանի հետ: Զրույցը ծավալվեց վերջերս Բուխարեստում անցկացված «Իոն Կորնեանուի և Սիմոն Լադիսլաուի» հուշամրցաշարում Միհրանի մրցելույթի, առաջիկա ծրագրերի ու աշխարհի առաջնությունից ակնկալիքների շուրջ:

-Միհրան, ի՞նչ կասես, ստուգատեսի մասնակիցների կազմի մասին:

-Ծանրակշիռ ու հզոր կազմ հավաքող այս մրցաշարում պատահական մասնակիցներ հանդես չեն գալիս: Այս անգամ էլ ըմբիշների մեծ մասը օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնության չեմպիոններ և մրցանակակիրներ էին, որոնք ներկայացնում էին ըմբշամարտի հարուստ ավանդույթներ ունեցող 22 երկրներ: Նման մրցակիցների հետ հանդիպումներն աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, մանավանդ ինձ համար, որ ոչ իմ մեղքով բաց եմ թողել նախապատրաստության որոշակի հատված (Ռուսաստանից Հայաստանի ֆեդերացիա տեղափոխության հարցը ձգձգվում էր) շատ օգտակար էր փորձառության և սեփական հնարավորությունները ճշգրիտ գնահատելու ու իհարկե նաև թերությունների և բացթողումերի ի հայտ բերելու առումով: Այն լիովին ծառայեց իր նպատակին:

-Ի՞նչ կասես քո մրցելույթի մասին:

-Ռումինիայի մրցաշարն ինձ համար ավարտվեց կիսաեզրափակչի գոտերմարտով: Մասնագիտական ոչ այնքան օբյեկտիվ մրցավարության պատճառով մենամարտի ելքը վճռվեց ոչ իմ օգտին: 9:8 հաշվով հաղթանակը շնորհվեց Ռուսաստանի ներկայացուցչին, ով մտավ եզրափակիչ, հետո էլ նվաճեց գլխավոր մրցանակը: Մրցամարտի ստեղծարար կողմը գնահատում եմ շատ բարձր: Սակայն կան նաև որոշ ասպեկտներ, ամենից առաջ մարտավարման տակտիկական պատկերի առումով, որի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել: Այս պահին աշխարհի առաջնության նախապատրաստության տեսանկյունից իմ մարզավիճակը դեռ օպտիմալ չէ, սակայն վատ էլ չէ: Պիտի աշխատենք, ձգտենք ամեն ինչ անել, որպեսզի աշխարհի առաջնությունում լավ արդյունքներ արձանագրենք:

-Քանի՞ մասնակից էր Բուխարեստում հանդես գալիս 66 կգ քաշային կարգում և ու՞մ հետ մենամարտեցիր:

-Այս մրցաշարում 66 կգ քաշային կարգում 12 մասաակից կար: Ես 1/8-րդ եզրափակչում հանդիպեցի 2013 թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հնդիկ ըմբիշ Սանդիփ Յադանի հետ, ում կարողացա պարտության մատնել համոզիչ առավելությամբ՝ 10:0 հաշվով: Քառորդ եզրափակչում էլ բավական հետաքրքիր մրցակից էր բաժին հասել՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Թուքիայի պատվիրակ 28-ամյա փորձառու ըմբիշ Ատական Յաքսելն, որի նկատմամբ առավելության հասա 6:2 հաշվով: Իսկ կիսաեզրափակչում մրցակիցս այս տարվա Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ադամ Կուրակն էր, որին, ինչպես արդեն վերևում նշեցի, ոչ այնքան օբյեկտիվ մրցավարության պատճառով զիջեցի 8:9 հաշվով:

-Քո այս անհաջողությունում ազդեցություն ունեցա՞վ այն հանգամանքը, որ 1 շաբաթվա ընդմիջումով մասնակցեցիր 2-րդ անընդմեջ բարձրակարգ մրցաշարին:

-Մեկ շաբաթվա ընթացքում իմ երկրորդ նման կարգի, բարձր կենտրոնացում պահանջող ելույթն էր (առաջինը հունական Օլիմպիայում էր, որտեղ Միհրանը կարողացել էր հաղթել աշխարհի գործող չեմպիոն կորեացի ըմբիշին և հռչակվել չեմպիոն): Իհարկե, դա որոշ չափով իր ներգործությունն ունեցավ ու կնիքը թողեց իմ ելույթների վրա: Թռիչքներ, տեղափոխություններ, կլիմայի փոփոխություն: Սակայն աշխարհի առաջնության նախապատրաստության պլանային փուլ էր, և այն շատ օգտակար էր իմ ու թիմի համար: Չմոռանանք նաև, որ վերականգնումը նախապատրաստության անբաժանելի մասերից է:

-Բուխարեստում, ի վերջո, ո՞ր տեղ գրավեցիր:

-5-րդ, քանի որ 3-րդ տեղի համար գոտեմարտին չմասնակցեցի:

-Որո՞նք են մոտակա ծրագրերդ:

-Շատ կարճ վերականգնողական ժամանակաշրջան, որից հետո 2 ուսումնամարզական հավաք հավաքականի կազմում Բելառուսում և Հայաստանում: Հիմա ամբողջովին կենտրոնացած եմ աշխարհի առաջնության մրցումների վրա:

-Ի՞նչ կուզեիր ավելացնել:

-Սպորտում բարձրագույն նվաճումների տանող ճանապարհին մարունքներ չկան, յուրաքանչյուր դետալ կարևոր է: Իմ այս եվրոպական մրցաշրջագայության ժամանակ ես իմ թիմի հետ մարտի կառուցման առումով որոշ տակտիկական փորձակումներ կատարեցի, քաշային ճշգրտումներ, նաև նախապատրաստության ադապտացիոն դետալների առումով: Իմ մարտավարման ոճը ստեղծարար, կառուցողական է և այն համալրված է բազում տեխնիկական գործողություններով: Այսպիսով ես ձգտում եմ հասնել նրան, որ մեր ըմշամարտը դառնա էլ ավելի վառ ու դիտարժան, որ դրանք դիտելու գան ավելի մեծ թվով երկրպագուներ: Մյուս երկրների ըմբիշները մեծ մասամբ ապավինում են մարտերի վարման զգուշավոր, պաշտպանողական մարտավարության մոդելներին, որով իմ կարծիքով ըմբշամարտից վանում են դրանով զբաղվող մեծ թվով պատանիների: Ես միշտ հարձակողական, ստեղծարար ոճի մարտավարման կողմնակից եմ եղել, ու հիմա էլ ապավինում եմ այդ ոճին:

-Քեզ հետ աշխատող թիմի անունը այսօր հաճախակի հիշատակեցիր: Ովքե՞ր են ընդգրկված այնտեղ:

-Ես միշտ մրցաշարերի ավարտից հետո խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ թիմին, որը մրցումների ժամանակ իմ կողքին է, բոլոր նրանց ովքեր աջակցել ու ինձ համար երկրպագել են: Ու ամենից առաջ կուզեի նշել Ռուբեն Թաթուլյանի, Օլեգ Վլադիմիրովիչի և Սամվել Գևորգյանի անունները, ովքեր վերջին երկու մրցաշարերում էլ իմ կողքին էին:

-Ընթերցողը դժվար թե ընկալեց ում մասին է խոսքը. մանրամասնիր ովքե՞ր են նրանք:

-Գևորգյանին անշուշտ գիտեք, մեր ազգային հավաքականում Լևոն Ջուլֆալակյանի օգնականն է ու ընտրանու 2-րդ մարզիչը: Ռուբեն Թաթուլյանը իմ դաստիարակն ու անձնական մարզիչն է, իսկ Օլեգ Վլադիմիրի Չեկուլաևը՝ պրոֆեսիոնալ մարզիչ է, ֆիզիոթերապեվտ, ունի մարզչական ու բժշկական բարձրագույն կրթություն, հմուտ մարզիչ-մանկավարժ է: Աշխատել է ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականում: Մենք միասին համագործակցում ենք 2006 թվականից: Ահա և եմ ամբողջ թիմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում