«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակում մարտի 24-ին Թբիլիսիում կմեկնարկի Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի աշխատանքը, որին բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Կատյա Քրիստինա Պլատեն:
Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին կմասնակցեն ՀՀ մարզերի ավագ դպրոցների 11-րդ դասարաններում սովորող 23 պատվիրակներ:
Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ և կքննարկի կրթության ոլորտին առնչվող հարցեր:
ԿԳ նախարարություն