Ամերիկյան Դալլաս քաղաքի հարավում անհայտ անձն իրականացրել է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 1 մարդ: Վերջինիս հոսպիտալացրել են: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանները ներկա պահին խուզարկում են մոտակա տները, քանի որ չեն բացառում, որ կրակողը կարող է դրանցից մեկում լինել:
Նշվում է, որ դեպքը կարող է կապված լինել թմրանյութերի վաճառքի հետ:









































