Հղի Քրիստինա Ագիլերան մերկ լուսանկարվել է V Magazine-ի նոր համարում. երգչուհին շուտով կունենա իր երկրորդ երեխային, որի հայրը Մեթ Ռաթլերն է՝ գրում է Spletnik.ru-ն:
33-ամյա աստղի խոսքով՝ ինքը սիրում է իր մարմինը. «Ես հպարտանոմ եմ իմ մարմնով և ընդունում եմ այն կյանքի բոլոր փուլերում: Ես ապագայում սպասվող անհայտի առջև կշարունակեմ լինել ինքնավստահ և անվախ»:
Ֆոտոշարքի հեղինակը Բրայան Բոուեն Սմիթն է. երգչուհին ինքն է նրան հրավիրել: Ինչպես փոխանցում է պարբերականը, նա ցանկացել է արդեն շուտով սպասվող ծննդաբերությունից առաջ մի քանի ուրախ լուսանկարներ ունենալ:
Հիշեցնենք, որ Ագիլերան առաջին երեխային սպասելիս նույնպես լուսանկարվել է մերկ: Նա զարդարել էր Marie Claire-ի 2007թ. դեկտեմբերյան համարի շապիկը:











































