Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդը փորձում է նետվել Դավիթաշենի կամրջից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի վայրում են գտնվել «1-02» ծառայության աշխատակիցները եվ երիտասարդի հարազատները: տարված համատեղ աշխատանքների արդյունքում երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է:









































