Մարդու իրավունքների ակումբի նախագահ, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը 3 ամիս ժամկետով՝ տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Ինչպես գործակալությանը հայտնել է փաստաբան Հալիդ Բագիրովը, այն բանից հետո, երբ Ջաֆարովը ցուցմունքներ է տվել գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի՝ անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով։
Ռ. Ջաֆարովը տարվել է Նասիմի շրջանային դատարան, որտեղ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 3 ամիս ժամկետով։









































