Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակնարկել է, եր իր ակումբը դեռ կարող է տրանսֆերային գործարքներ իրականացնել մինչև ամառային պատուհանի ավարտը:
«Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ չի ավարտվել: Դեռ մեկ ամիս ժամանակ ունենք: Կարծում եմ` մենք դեռ կարող ենք գործարքներ իրականացնել տրանսֆերային շուկայում»,-Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:
Նշենք, որ այժմ կատալոնական ակումբի տրանսֆերային հիմնական նպատակը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Մարկինյոսն է:






































