Երեխաները թմրակախվածություն են ունենում դեռևս մոր արգանդում՝ հայտնում է The Mirror-ը՝ հղում անելով պարբերականի կողմից անցկացված խոշոր հետազոտության տվյալներին:
Ինչպես հաստատում է պարբերականը, երկրում օրական լույս աշխարհ է գալիս հերոինից, կոկաինից և այլ թմրամիջոցներից կախվածություն ունեցող 4 երեխա: 2009-ից մինչ օրս Մեծ Բրիտանիայում ծնվել է թմրակախվածությունից տառապող ավելի քան 5800 երեխա: Ցնցող տվյալները բացատրվում են նրանով, որ նրանց մայրերը հղիության ժամանակ թմրանյութեր են օգտագործել:
Վերջին տարում 1536 երեխաներ ստիպված են եղել հատուկ կուրս անցնել՝ ազատվելու մայրերից փոխանցված թմրակախվածությունից:









































