Հարավկորեական Samsung Electronics ընկերության ղեկավարի որդի Ջեյ Լին նշանակվել է տնօրենների խորհրդի ղեկավարի տեղակալ: Այս մասին հայտնում է MarketWatch-ը: Խորհրդի ղեկավարի պաշտոնը արդեն 25 տարի զբաղեցնում է նրա հայրը՝ Լի Գոն Հին:
Ավելի վաղ Ջեյ Լին ընկերությունում զբաղեցրել է գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնում իրավահաջորդ չեն փնտրի: Նա կշարունակի աշխատանքը: Ինչ վերաբերում է նոր պաշտոնին, ապա դա պարզապես բարձրացրել է նրա դերը կորպորացիայում կարևոր որոշումներ ընդունելու հարցում:
Samsung-ի անանուն աղբյուրները նշում են, որ Ջեյ Լին, անկասկած, կդառնա իր հոր բիզնես կայսրության ժառանգորդը:
Samsung Group-ը հիմնադրվել է 1938 թվականին` Ջեյ Լիի պապի՝ Լի Բյոն Չոլի կողմից: 2011-ին խմբի մաքուր շահույթը գերազանցել է 18 միլիարդ դոլարը:








































