Facebook-ը այսուհետ թույլ կտա սոցիալական ցանցում օգտահաշիվ չունեցողներին կամ, այսպես կոչված, կողմնակի անձանց օգտվել հաղորդագրություններով շփվելու իր ծառայությունից: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում:
Facebook-ի չաթ մտնելու համար անհրաժեշտ է միայն հավաքել անուն (լոգին) և հեռախոսահամար, որից հետո հաղորդագրությունները, խմբակային չաթերը, լուսանկարների փոխանակումն ու այլ ծառայություններ հասանելի կդառնան:
Այժմ այդ հնարավորությունն ունեն միայն մի քանի երկրների, այդ թվում` Ավստրալիայի, Վենեսուելայի և ՀԱՀ-ի Android բջջային սարքերի տերերը: Ավելի ուշ ծառայությունը կհայտնվի նաև iOS օպերացիոն համակարգով սարքերի համար:








































