ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհին նախկին ընկերոջը 3 ամիս հետապնդելուց հետո վրաերթի է ենթարկել նրա մորը և թաքնվել դեպքի վայրից: Դեպքը տեղի է ունեցել Օսթին քաղաքում: Կինը, որին ամերիկյան ԶԼՄ-ները Լորի են անվանում, տանից դուրս է եկել, հանդիպել իր որդու նախկին ընկերուհուն՝ 22-ամյա Էլիզաբեթ Մաքքլեյնին:
Մաքքլեյնին նկատելով` Լորին մոտեցել է նրա մեքենայի պետհամարանիշը նայելու՝ այդ մասին ոստիկաններին հայտնելու համար: Այդ պահին աղջիկը` լայն ժպիտը դեմքին, հետադարձ ուղղությամբ վրաերթի է ենթարկել կնոջը: Այս մասին հայտնում է Statesman.com-ը:
Կնոջը վրաերթի ենթարկելուց հետո Էլիզաբեթը նախկին ընկերոջը սմայլիկ է ուղարկել՝ «Ինչպե՞ս է կյանքը» հաղորդագրությամբ:
Կինը չի մահացել, սակայն լուրջ վնասվածքներ է ստացել:









































