Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է իր հենասյուներից երկուսին՝ Չավիին ու Պույոլին, նոր պայմանագիր առաջարկել:
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, երկուսի պայմանագրի ժամկետն էլ շատ երկար է լինելու, ավելի կոնկրետ՝ «ցմահ»:
Հատկանշական է, որ Պույոլի պայմանագրի ժամկետը կատալոնյան թիմի հետ լրանում է 2013 թվականին, իսկ Չավիինը՝ 2014-ին:






































